Ոչի՞նչ, որ սենց կոշիկներով գամ ներս․ Փաշինյանը տարվա առաջին աշխատանքային օրն այցելել է Լոռու մարզ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարվա առաջին աշխատանքային օրն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս մասին ասված է վարչապետի ֆեյսբուքյան էջում։

«Առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն էր, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Շինարարության ​համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինաշխատանքները սկսվել էին 2022թ. մայիսին»,- ասված է գրառման մեջ:

--00—ՅՄ