Քայլ առ քայլ գնում ենք բուժծառայությունների ընդլայնման ուղղությամբ. Ավանեսյանը Լոռու մարզում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

l-115x120wh-1813x1057z-0.4337

Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից։  Սպիտակի բժշկական կենտրոնում ենք։ Հանդիպեցի բուժանձնակազմի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սպիտակցի երիտասարդ մասնագետներն այստեղ շատ են, ինչն ինձ ոգևորում է։

Մենք քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, բուժծառայությունների ընդլայնման և հասանելիության ուղղությամբ։

Չենք սահմանափակվելու եղածով. այս կենտրոնին, որը տեսնում եք նկարներում, փոխարինելու է ամբողջությամբ նոր բժշկական կենտրոն, որը նոր ներուժով կսպասարկի մարզի մեր բնակիչներին»,- գրել է նա։

--00—ՅՄ