ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News
Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ բժշկական հետազոտությունների, փորձաքննությունների, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումների և այլ հարցերի վերաբերյալ:
Բարձրացված հարցերը Պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են և լուծման նպատակով հասցեագրվում իրավասու պետական մարմիններին:
Ձմեռային զորակոչի ընթացքում իրավունքներին առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին կարող եք դիմել՝ 📞 թեժ գիծ հեռախոսահամարով՝ 116, կամ այցելելով քաղաք Երևան Պուշկին 56Ա։ ⤵️
Պաշտպանին կարող եք դիմել նաև 📧 էլեկտրոնային եղանակով՝ ombuds@ombuds.am:
--00--ԼՀ