ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,24News
Ռուսաստանի Դաշնությունը կվերլուծի Արցախում ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության արդյունքները։ Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։
«ՄԱԿ-ը դեռ լուրջ խախտումներ չի արձանագրել Արցախում, սակայն Մոսկվան սպասում է զեկույցին», - նշել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից կաշառված ՄԱԿ առաքելության կազմում ընդգրկված էին նաև Հունգարիան, Թուրքիան և Պակիստանը։
--00--ԼՀ