Քաղաքապետարանի անհայտ ծագման մի աշխատակից հայտնում է, որ որոշել են, որ թենիսի կորտերը քանդելու են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

մե

Թենիսի կորտերի քանդումը նախ և առաջ պետական խայտառակ կառավարման հետևանք է. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Քաղաքապետարանի անհայտ ծագման մի աշխատակից հայտնում է, որ անհայտ ծագման մի ընկերության հետ որոշել են, որ թենիսի կորտերը քանդելու են և պատրաստվում են ներկայացնել կառավարության հաստատմանը։

Նորմալ իշխանություն ունենալու պարագայում քաղաքը կունենար գլխավոր հատակագիծ, մաստեր-պլան, հետո այդ հատվածի վերակառուցման համար կհայտարարվեր մրցույթ, հետո մասնագիտական հանձնաժողովը, հանրությունը կարծիք կհայտնեին... Եվ էլի լիքը կարևոր գործընթացներ։

Բայց Հայաստանի ու Երևանի ճակատագիրը կախված է անձնական գերակա շահ հանդիսացող կախիչից»,-գրել է նա։

 --00--ԼՀ