ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Մելբուռնում ավարտվել է Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի կանանց մենախաղի եզրափակիչ հանդիպումը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ամերիկացի թենիսիստուհի Մեդիսոն Քիզը (WTA-ի դասակարգման աղյուսակում 14-րդը) երեք սեթում հաղթել է աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի Արինա Սաբալենկային (6:3, 2:6, 7:5) և դարձել Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի մրցաշարի հաղթող։
Քիզն առաջին անգամ է դառնում Մեծ սաղավարտի մրցաշարի չեմպիոն, իսկ ընդհանուր առմամբ, նա իր կարիերայում հաղթել է 10 մրցաշարերում։ Իր հաղթանակի համար նա վաստակել է 3,5 միլիոն ավստրալիական դոլար, որը կազմում է մոտ 2,2 միլիոն ԱՄՆ դոլար։
29-ամյա Քիզը երկրորդ ամենատարեց թենիսիտուհին է, ով նվաճել է Ավստրալիայի բաց առաջնությունում իր առաջին տիտղոսը: Ամենատարեցը 31-ամյա Լի Նան էր։ Նա նաև 5-րդ ամերիկացի թենիսիստուհի է՝ ով դառնում է Australian Open-ի չեմպիոն 21-րդ դարում։
Ինչ վերաբերում է Սաբալենկային, ապա նա մրցաշարի գործող չեմպիոնն էր․ Արինան երեք տարի անընդմեջ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում։
--00—ԼՀ