ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից իր քաղաքացու կալանավորումը։ Բաքուն ֆրանսիացուն մեղադրում է իբրև լրտեսության մեջ:
Ինչպես նշում է Reuters-ը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է իր քաղաքցու կալանավորումը՝ հավելելով, որ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները կարողացել են երկու անգամ այցելել տղամարդուն։
«Մենք Ադրբեջանի իշխանություններին հայտնել ենք, որ այս կալանավորումը համարում ենք կամայական և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», - հավելել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
--00—ԱՊ