Բաքուն անհիմն ու անընդունելի է որակել Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի նախագահի վերջին պնդումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

ք.pn

Բաքուն անհիմն ու անընդունելի է որակել Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի նախագահի վերջին պնդումները՝ դրանք որակելով «իրական փաստերը խեղաթյուրող սադրիչ հայտարարություններ»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Էմանյուել Մակրոնն ասել է, որ Ռուսաստանը փոխել է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային հարաբերությունն ու աջակցել Ադրբեջանի գործողություններին, նշել նաև, որ Ֆրանսիան Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում մասնավորապես, միջազգային իրավունքն ու Հայաստանը պաշտպանելու համար։

--00—ԼՀ