ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն մտահոգություն է հայտնել ադրբեջանական հռետորաբանության վերաբերյալ, մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Լեմուանը։
«Բաքվից բխող կեղծ տեղեկատվության տարածումը հակված է էսկալացիայի պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա։
Այնուամենայնիվ, Հայաստանը, թերեւս, աշխարհի այս մասում միակ երկիրն է, որը ցանկանում է խուսափել դրանից»,- ասել է Լեմուանը:
--00—ԼՀ