ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 20, 24News
Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարները ադրբեջանցիները վերադարձրել են: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:
«Քանիսին, որ տարել էին, էդքանին էլ հետ են տվել»,- ասաց Ղուլունցը:
Հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են բանակցել, համայնքի ղեկավարը նշեց. «Մեր նպատակը էն չէր, թե ով կբանակցեր, մեր նպատակը, որ հետ տային ոչխարներին»:
Ավելի վաղ 24News-ը գրել էր, որ երեկ Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանին միջադեպ է տեղի ունեցել, ադրբեջանցիները 230 ոչխար էին գողացել:
Մերի Մանուկյան
--ԼՀ--