ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
«Ես կորոնայից չեմ վախենում, այլ՝ մարդ արարածից։ Մարդը կորոնայից ավելի վտանգավոր է։ Մարդիկ ոչխարներ են դարձել և կան հովիվներ, որ օգտագործում են նրանց։ Ասում են՝ կորոնա կա, դմակները շարժեք, մեկը՝ անում է, մեկը՝ ոչ։ Օրինակ, մենք՝ հայերս լավ ոչխարներ ենք, գիրուկ ենք և հոյակապ բուրդ ունենք»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է հաղորդավար, պրոդյուսեր Ստեփան Փարթամյանը։
Փարթամյանի կարծիքով՝ համավարակը համաշխարհային երրորդ պատերազմն է։ Նրա խոսքով՝ բացահայտ է, որ կորոնավիրուսը հատուկ է ստեղծված մարդկանց կողմից։ Հաղորդավարը հնարավոր է համարում, որ վիրուսը, ինչու ոչ, նաև գումար աշխատելու միջոց է։
Ստեփան Փարթամյանը նաև նշում է, որ ճիշտ քայլ էր արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները հանելը, քանի որ դրանք ընդամենը վնասում էին տնտեսությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։