Էջմիածին քաղաքում թափառող շները հոշոտել են մոտ 25 մայրացու ոչխարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

photo_2025-03-02_16-23-30

Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Մարգարայի խճուղում, հերթական անգամ անասնապահական աշխատանքներ կատարելիս Արմավիրի մարզի 68-ամյա Աշոտ Ա.-ն մտել է անասնագոմ ու մնացել զարմացած։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշոտ Ա.-ն, նրա կինը՝ 64-ամյա Մարինե Հ.-ն, ովքեր թոշակառուներ են, իրենց ընտանիքի անդամների հետ երկար տարիներ զբաղվում են անասնապահությամբ, խնամում են խոշոր-եղջերավոր անասուններ, գառներ, այդ թվում՝ մայրացու։ Ու այսօր թոշակառու ամուսինը հայտնաբերել է, որ գոմի ներսում և դրսում մայրացու 24-ից ավելի գառներ մի մասը սատկած են, մի մասն էլ վիրավոր են։

Ամուսինն ասում էր. «Առավոտ շուտ մտա գոմ, որ անասուններին կեր տամ, հանեմ դուրս, ու երբ էդ դաժան տեսարանը տեսա, մոտ կես ժամ կարկամել էի։ Հոշոտել էին մայրացու գառներին, որոնց մեծ մասը սատկել էր, իսկ վիրավորներն էլ հաստատ չեն ապրի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ