ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել հարաբերությունների խաղաղ կարգավորման նախագծի վերաբերյալ, սակայն նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հարցազրույցը հետքայլ է անգամ Բաքվի առաջարկներից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցը նույնիսկ հետքայլ է ադրբեջանական առաջարկներից»,- նշեց նա։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը մտադիր չէ լքել այն տարածքները, որոնք օկուպացրել է 2021 և 2022 թվականներին Հայաստանի զինված ուժերի հետ ռազմական բախումների արդյունքում, ինչպես նաև հայտարարել է ՀՀ տարածքով «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին։ Փաշինյանը այս հայտարարություններն անվանեց լուրջ հարված խաղաղ բանակցային գործընթացին և նշեց, որ Ալիևի խոսքերը հակասում են բանակցությունների տրամաբանությանը և լարվածություն են ստեղծում ողջ տարածաշրջանում։
--00—ԼՀ