Ադրբեջանին թուրքական ռազմաբազաներ պետք չեն․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ալիև-էրդողան

Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի մտացածին ծրագրերի մասին տեղեկությունները քաղաքական շահարկումներ են։ Այս մասին «Ռիա» և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե կարճ՝ Ադրբեջանին պետք չէ։ Եթե մի փոքր ընդլայնեմ պատասխանս, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա»,– ասել է նա:

--00—ՅՄ