Ադրբեջանը վախենում է մեր բանակից, Ալիևը կռիվ չի ուզում, պետք չէ վախեցած զիջումների գնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Բագրատ Սրբազանի ելույթը դեժավյու է առաջացնում՝ Տավուշից եկած մեկն էլ էր նույնը ասում՝ ինչ պետք է, այն էլ բանակցում եմ, տեսանք, թե ինչով ավարտվեց։ Երեկ նույնն ասաց Բագրատ Սրբազանը՝ ձեր ի՞նչ գործն է, թե մենք ինչ կանենք, պետք չէր այդպես ասել, ժողովուրդը պետք է իմանա՝ նա ինչ ծրագիր ունի, այլապես հավաքի մասնակիցների թիվը կնվազի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։ 

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, Բաղդասարյանը նկատեց՝ քանի Հայաստանը պատրաստ է զիջումների գնալ, Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի կնքի, դա իրենց պետք չէ․ «Ադրբեջանական բանակը անպարտելի չէ, որ քայլելով գա՝ գրավի, նրանք վախեր ունեն ՀՀ ԶՈՒ-ից, պատերազմ չեն ուզում, չպետք է վախեցած զիջումների գնալ։ Բացի այդ, Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա չի ընդունվի աշխարհի կողմից, նրանք զգուշանում են»։

 Խոսելով Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի մասին, քաղաքական վերլուծաբանը նշեց, որ իր կարծիքով, Հայաստանից հստակեցում է պահանջվելու, թե որ ուղղությամբ է Հայաստանը շարժվելու և ինչ դիրքորոշում է ունենալու Վրաստանի ընտրություններից հետո։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ