ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Բաքվի դատարանը ևս չորս ամսով երկարացրել է առևանգված ու կեղծ մեղադրանքներով կալանավորված Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ չորս ամսով երկարացվել է նաև Հակարիի կամրջից առևանգված Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը։
--00—ՅՄ