ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Բաքվի դատարանը քննել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ բողոքը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, որոշումը ընթերցվել է Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ։
Նշվում է, որ ըստ կայացված որոշման բողոքը չի բավարարվել։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց, պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն։
--00—ՅՄ