ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 7-ին հանդիպեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանդիպումը կայացավ Հունգարիայի վարչապետի նստավայրում։
Հայաստանի նախագահը կայցելի նաև Հունգարիայի Ազգայի ժողով, որտեղ հանդիպում կունենա երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի հետ։
Փետրվարի 6-ին Վահագն Խաչատուրյանը հանդիպել էր Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ։
--00—ՅՄ