ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2024-ի հունվարի 26-ին հրապարակել էր Թուրքիային առավելագույնը 23 մլրդ դոլար արժողությամբ F-16 ռազմական ինքնաթիռներ տրամադրելու ծանուցումը։
Այդ առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատման ներկայացված գնումների վերաբերյալ Սենատից առարկություն է ստացվել։ ԱՄՆ սենատոր Ռենդ Փոլն օրինագիծ է պատրաստել Թուրքիային F-16-ի վաճառքը կանխելու համար։ Վերոնշյալ օրինագծի հաստատման համար անհրաժեշտ է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ Սենատի մեծամասնության քվեն։
Նշվում է, որ եթե օրինագիծը չհաստատվի և այլ առարկություններ չլինեն, ապա փետրվարի 10-ին սպասվում է, որ Կոնգրեսը կհաստատի վաճառքը։
Աղբյուրի նշմամբ՝ 23 մլրդ դոլար բյուջեում ներառված են 40 հատ F-16 Block-70 ռազմական ինքնաթիռ, 79 հատ F-16 Block 70-ի արդիականացման հավաքածու։ Բացի վերոնշյալ ինքնաթիռներից ներառված են նաև 48 F-110 Turbofan շարժիչներ, հակաճառագայթային հրթիռներ և այլ համակարգեր։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ