2 հոգի ծխահարվել են, պայթյուն չի եղել, այլ` հրդեհ, որի տարածումը կարճ ժամանակում կանխվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, սակայն մեկ հրշեջ ու մեկ քաղաքացի ծխահարվել են, նրանց բուժօգնություն է տրամադրվել:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:

Սարգսյանի խոսքով, կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը, հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ