ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Մեր զորակցությունն ենք հայտնում մեր շատ սիրելի, հանրային գործիչ Էդգար Ղազարյանին վերաբերող դեպքին, որով փորձում են մեղադրանք առաջադրել նրան։ Այս մասին, իր ամեն շաբաթյա «զրույց քաղաքացիների» հետ ֆորմատով, ուղիղ եթերի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:
«Փորձում են ահաբեկել մարդու ազատ խոսքը, և այդ ճանապարհով ուղերձ հղել հանրությանը, որ յուրաքանչյուրին նույն կարգավիճակն է սպառնում, բոլոր նրանց ովքեր փորձելու են խոսքով և գործով ուղղակիորեն պայքարել այս չարիքը վերացնելու դեմ», -հավելեց նա։
Հիշեցնենք, որ երեկ Էդգար Ղազարյանն ահազանգել էր, որ նրան հրավիրել են քննչական կոմիտեի՝ ծանր հանցագործությունների քննության բաժին․
«Հանցավոր իշխանությունները հանգիստ չունեն ինձնից։ Այսօր երեկոյան կրկին անգամ հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- գրել էր հասարակական գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում․
--00--ԱՀ