ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
«Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»։ Այս մասին Բաքվում ընթացող երդմնակալության արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Քանի հովանավոր էլ ունենա Հայաստանը, ոչ ոք մեզ չի կարող կանգնեցնել։
Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց «անհիմն պահանջներից»»,- ասել է Ալիևը՝ Հայաստանին մեղադրելով Ադրբեջանի հետ «շանտաժի լեզվով խոսելու» մեջ։
--00—ԼՀ