ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Ադրբեջանի կողմից երեկվա գործողությունները բավական լավ մտածված էին, նրանք փոքր քայլերով իրավիճակն ավելի են լարում, սպասում են ՌԴ-ում ընտրություններն ավարտվի, որ մայիսին գնան լայնածավալ գործողությունների։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։
«Առաջին գիծ պահող զինվորը մտածում է՝ զոհվե՞լ, թե՞ դատվել, կրակոցին պատասխանում է՝ դատվում է, չի պատասխանում՝ զոհվում է, ՀՀ կառավարությունը հավատարիմ է Ալիևի խոստմանը, բանակը կոտրում են, սողացող պատերազմով քանդում են պետական համակարգերը»,-ընդգծեց Հոխիկյանը։
Լրագրողը, անդրադառնալով Վարդենիսում օրեր առաջ ընթացող բողոքի ակցիային, ասաց, որ պետական կառույցների հեռացումը վարդենիսցիների թիկունքից հարված է։ Պետք է ամեն ինչ անել, որ այնտեղ պայմաններ ստեղծվեն, բնակիչները ուզենան այնտեղ ապրել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ