ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
ԵՄ առաքելությունն այդ հատվածում չունի հասանելիություն, այլ միայն ՌԴ-ն է ներկա։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Ներքին Հանդում վերջին միջադեպի մասին։
«Եվ ՌԴ-ն չի կարողացել կանխել միջադեպը։ Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է՝ միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի։ Մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել»,-ասել է նա։
--00—ՅՄ