ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Նապոլին» հյուրընկալել էր «Բարսելոնային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
60-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ 15 րոպե անց Վիկտոր Օսիմհենը վերկանգնեց հաշվի հավասարությունը։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ