ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախագծի հեռանկարները:
«Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմին ներկայացվել են Ադրբեջանի հերթական մեկնաբանությունները, և մենք շահագրգռված ենք այդ ուղղությամբ բանակցային գործընթաց սկսելու հարցում։
Միևնույն ժամանակ, Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններում և դատարաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահպանվող պահանջներն անթույլատրելի են»,ասել է Բայրամովը։
--00—ՅՄ