Բայրամովը և արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը խոսել են խաղաղության օրակարգի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Screenshot_6

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Այնուհետև Բայրամովը X-ի իր էջում գրել է․ «Գործընկերոջս տեղեկացրել եմ հետպատերազմական տարածաշրջանային վերականգնման և խաղաղության օրակարգի մասին, ականների սպառնալիքի, կայուն խաղաղության գործընթացում գոյություն ունեցող խնդիրների, այդ թվում՝ «Հայաստանի շարունակվող տարածքային պահանջները և զանգվածային ռազմականացումը»»,- նշել է նա։

--00—ՅՄ