Շենքի երրորդ հարկում աշխատանքներ իրականցնելիս քաղաքացին ընկել է վերելակի հորանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

dd

 

Փետրվարի 23-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցի շենքերից մեկի վերելակի հորանը քաղաքացի է ընկել: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ շենքի երրորդ հարկում աշխատանքներ իրականցնելիս  քաղաքացին ընկել է վերելակի հորանը՝ առաջին հարկում գտնվող խցիկի վրա։ 

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

--00—ՍՊ