«Զվարթնոցում» ռուս խաղաղապահների տեղակայումը մեզ անհանգստացնում է, հարցը օրակարգում է. ՔՊ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Այդ հարցը մեզ անհանգստացնում է, ինչպես մեր քաղաքացիների մեծ մասին։ Այս հարցը մեր քաղաքական թիմի քննարկման օրակարգում է, երբ որ որոշումներ կլինեն դրանց մասին կիմանաք։ Այս մասին այսօր Աժ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ռուս զինվարականների «Զվարթնոցում» տեղակայմանը։

Հովհաննիսյանը նշեց, որ այս 6 տարիների ընթացքում բազմաթիվ իրողություններ են ի հայտ եկել, որոնք բերում են որոշակի դատողությունների և գործողությունների։

«Պետք է մեր հանրության շրջանակում եղած անհանգստությունների անդրադառնանք՝ որպես հանրության մանդատը ստացած քաղաքական թիմ»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ հետագա զարգացումների մասին կտեղեկացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ