ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Կիևում վնասազերծել են ՌԴ զինված ուժերի զինծառայողներին, ովքեր առգրավել էին Ուկրաինայի ԶՈՒ ավտոմեքենաները եւ ներխուժել Կիև:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը:
Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության
--00--ՄՀ