ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նամակ է հղել Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին, որում, մասնավորապես, ասվում է, որ պատմական հնարավորություն է ի հայտ եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը վերջ տալու համար։
«Ներկայումս կա պատմական հնարավորություն Հայաստանի հետ հակամարտությանը վերջ տալու համար, հուսով ենք, որ այս տարվա նոյեմբերին կստորագրվի խաղաղության պայմանագիր»,- ասվում է ուղերձում։
Նամակում նշվել է նաև, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ, և Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կաջակցի COP29-ի շրջանակներում: Ռիշի Սունակի նամակն ընթերցել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։
--00—ԱՊ