ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հայաստանը պետք է կատարի երկու կետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին «Ռիա» և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի սահմանադրության փոփոխությունը կվերացնեն խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները»,- ասել է նա:
--00—ՅՄ