ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անցնում է լարված մթնոլորտում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով Միրզոյանին մի շարք հարցեր բարձրացրեց, մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, Արցախի հայաթափումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը և այլն։
Խոսելով Արցախի հայաթափման մասին Միրզոյանը նշեց․ «Մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրեցինք, որ ԼՂ հայաթափումը տեղի չունենա, մենք ամեն ինչ արեցինք, որ ԼՂ հայությունը մնա այնտեղ և օժտված լինի որոշակի անվտանգային երաշխիքներով։ Դրան զուգահեռ կհիշեք երևի, թե ինչպես էին քննադատվում ձեր կողմից մեր ջանքերը ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ