ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Հարավային Օսիան քննարկում է Ռուսաստանին միանալու հարցը, ՌԻԱ Նովոստիին ասել է հանրապետության խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովը։
«Բոլոր այս հարցերը քննարկում ենք Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համակարգմամբ՝ հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերություններն ու պայմանավորվածությունները»,- ասել է նա։
Այս թեմայով հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին հարցին քաղաքական գործիչն ասել է, որ երբ կողմերը փոխադարձ եզրակացության գան Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ, դա կարվի։
--00—ՅՄ