ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել Հարավային Օսիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ։ Այս մասին գրել է РИА Новости-ն։
«Ռուսաստանը «…» նաև հանում Է մի քանի մասնագետների համար երկիր մուտքի և այստեղից ելքի սահմանափակումները»,- ասվում Է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Բացի այդ, մուտքը և ելքը թույլատրված Է ծովային և գետային նավերի անձնակազմերի այն անդամներին, որոնք գտնվում են ռուսաստանյան նավահանգիստներում: Տեղափոխության համար նրանք կարող են օգտագործել ավտոմոբիլային, օդային, երկաթուղային և ծովային փուխադրամիջոց:
-- 00—ՄՀ