ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի 21-ին մասնակցելու է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալիք «Միջուկային էներգիայի 1-ին գագաթնաժողովին»:
Ինչպես հայտնում են դիվանագիտական աղբյուրները՝ գագաթնաժողովի ընթացքում անցկացվելու է 4 պանելային քննարկում, որոնց մասնակցելու են տարբեր երկրների ղեկավարներ, արտգործնախարարների և կամ այլ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ներկա են գտնվելու ընդյանուր առմամբ 18 երկրի ղեկավար և կամ ղեկավարի տեղակալներ, 17 երկրի նախարար, կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Քննարկվելու են հարցեր, որոնք կապված են միջուկային էներգիա ունեցող պետությունների միջև համագործակցության զարգացման և ոլորտի կարողունակությունների ընդլայնման հետ:
Աղբյուրը՝ Ermenihaber.am
--00—ՅՄ