167 զոհի և անհետ կորածի կենսագրություն․ «ՀայաՔվեն» ավարտեց վերջին կես տարվա կարևոր առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

433922660_295672880225891_3185207201581561797_n

««ՀայաՔվեն» ավարտեց վերջին կես տարվա կարևորագույն առաքելություններից մեկը՝ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալների հավաքագրումն ու հրապարակումը։ Ընդհանուր առմամբ՝ 167 զոհի և անհետ կորածի կենսագրություն․․․

Հաշվի առնելով, որ իշխանությունները մեր հերոս եղբայրների հիշատակի հավերժացման հարցում հանցավոր անգործություն են դրսևորում՝ «ՀայաՔվեն» 2023-ի հոկտեմբերից 2024-ի մարտ ամիսների ընթացքում, զոհերի հարազատներից հավաքագրելով նրանց սխրանքի ու հերոսության պատմությունները, ամեն օր մեկական կենսագրություն ներկայացրեց։

Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք և խոնարհում մեր անմահ քաջորդիներին։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի․․․»։

--00—ՅՄ