ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Դվին հյուրանոցային համալիր ՓԲԸ մարտի 29-ին դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՆԳՆ-ի: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Հյուրանոցային համալիրը պահանջում է, որ ՀՀ վարչական դատարանը 23.02.2024 թ. ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդն անվավեր ճանաչել և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն հաղթող ճանաչել:
--00—ՅՄ