ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Ապրիլի 3-4-ը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի թվում կլինեն ընդհանուր զսպման խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարը, Ուկրաինայում վերջին զարգացումները, ինչպես նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամկցությունից հետո իրավիճակը դաշինքում ու Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Ըստ դիվանագիտական աղբյուրների, նախատեսվում է, որ, Ֆիդանը հանդիպման ընթացքում կհայտարարի, որ ՆԱՏՕ-ն պետք է համատեղ պայքարի ահաբեկչության դեմ, քանի որ դա նրա պարտականություններից մեկն է։ Նշվում է նաև, որ Ֆիդանը ևս մեկ անգամ կշեշտի Թուրքիայի այն դիրքրոշումը, ըստ որի՝ անընդունելի է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների և ՆԱՏՕ-ի անդամ որևիցե երկրի միջև փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում արտգործնախարարը կանդրադառնա պաշտպանական արդյունաբերության ոլորտում դաշնակիցների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին և սահմանափակումներին, որոնք հակասում են դաշինքին, ինչպես կներկայացնի Եվրոպայի պաշտպանության և անվտանգության արդյունավետ ապահովմանն ուղղված Թուրքիայի տեսակետները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է, որ Ֆիդանը կհանդիպի Բրիտանիայի, Գերմանիայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարների հետ։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ