Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման անհրաժեշտ պայմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Capture

Ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի երկրի տարածքի ամբողջականության հիման վրա, Hurriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պատերազմի արդար լուծումը պետք է գտնվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր հայտարարի գալու մասով որոնումները շարունակվում են։

--00—ՅՄ