ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռազմիկ Ա․-ն և հայտնել, որ իր նախկին կինը, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Գայանե Պ․-ն Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասից գողացել է իր «BMW» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռազմիկ Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ իր նախկին կինը հաշտության նպատակով այցելել է Էջմիածին քաղաք տներցի մեկը, սակայն հաշտության չգալով դուրս է եկել տանից և օգտվելով նշված տան դիմաց կայանված, իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու և բանալին վրան լինելու հանգամանքից առևանգել է այն:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, ինչի արդյունքում նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Գայանե Պ․-ն նշված ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ