ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
2023թ. նոյեմբերին թուրքական ազգային փոխադրող «Turkish Airlines»-ը հայտարարել էր, որ չի վերսկսելու թռիչքները դեպի Իսրայել մինչև 2024թ. հոկտեմբերը։ Թել Ավիվ-Ստամբուլ ամրագրման համար բացված չվերթներն այժմ չեղարկվել են։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքական ավիաուղիները դադարեցրել են թռիչքները դեպի Թել Ավիվ 2023 թվականի հոկտեմբերին։ Այս մասին թուրքական ավիաընկերությունը գրել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Ընկերությունն իր կայքում հրապարակել է նաև դեպի Թել Ավիվ թռիչքների տոմսերի փոխանակման կամ վերադարձի կանոնները, որոնք նախատեսվում էր իրականացնել հոկտեմբերի 7-ից 23-ը։
Մինչ իսրայելա-պաղեստինյան պատերազմի սկիզբը թուրքական «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը Թել Ավիվ-Ստամբուլ երթուղով օրական ավելի քան 10 չվերթ էր իրականացնում։
Տվյալների համաձայն՝ 2023-ի հուլիս և օգոստոս ամսիսներին Թել Ավիվից ժամանող և մեկնող ուղևորների ավելի քան 5%-ը ճանապարհորդել է Turkish Airlines-ով։ Վերջինս ավիաընկերությունների շարքում իր ունեցած ուղևորների թվով չորրորդն է:
Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպի Թել Ավիվ թռիչքները դադարեցվում են մինչև 2024թ. հոկտեմբերի 26-ը։
--00—ԼՀ