ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին, սա շատ կարևոր է Հայաստանի երկարաժամկետ կայունության համար»,- ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանին տեսնել որպես ուժեղ երկիր։
--00—ՅՄ