ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ ձևաչափով հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը հավատարիմ է նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա»,- ասել է նա։
--00—ՅՄ