ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Թուրքիայի հարավային հատվածում գնտվող Նիղդե քաղաքի գյուղմթերքի մշակման հողատարածքի ընդհատակյա պահեստում փլուզում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես կարտոֆիլի պահեստի փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել, 4-ը` վիրավորվել:
Դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) և շտապօգնության բրիգադներ:
--00—ԼՀ