ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըղի շրջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Էլազըղի կենտրոնում տեղական ժամանակով ժամը 03.25-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 13,83 կմ խորության վրա։
--00—ԼՀ