Դպրոցներում խուճապի որևէ առիթ չունեն ծնողները, այդ կեղծ լուրերը հիբրիդային պատերազմի մի մասն են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

«Մենք վերջին շրջանում տեսնում ենք, որ նման կեղծ տեղեկատվություն տարածելու միտում կա, կարծում եմ, որ խուճապի որևէ առիթ չունեն մեր ծնողները և դպրոցները, դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպվում է»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով ՀՀ դպրոցներում ահաբեկչություն նախապատրաստելու մասին լուրին։

Նախարարը նշեց, որ այդ լուրերը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, այս պահին անհանգստանալու որևէ առիթ չկա։

«Ակնհայտ է, որ տարածված տեղեկությունը կեղծ է, հետևաբար ես այս պահին անհանգստանալու որևէ հիմք չեմ տեսնում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ