ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Այսօր կալանքի տակ գտնող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ու այլ զինվորականների շնորհիվ է, որ Արցախը չի գրավվել 2020-ի պատերազմի ժամանակ ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Այդ մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Ղարաբաղի պատերազմի վետերանների միության նախագահ, «Հայաքվե» միավորման անդամ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանը։
Ըստ զինվորականի, գեներալ Տիրան Խաչատրյանին մեղադրում են հարավում (դեպի Ջաբրայիլ - խմբ.) պատերազմական գործողությունների ժամանակ պաշտոնական անփութություն ցուցաբերելու համար այն դեպքում, երբ իր գլխավորած զորամիավորումները կարողացել են անցնել հակահարձակման ու հասել ճակատում որոշակի հաջողությունների, սակայն օգնություն ժամանակին թիկունքից չի եկել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ