Թրամփը ՀՀ-ի տեղն անգամ քարտեզի վրա չգիտի, մեզ «նվիրելու» է կա'մ Էրդողանին, կա'մ Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News 

Ցավալի էր տեսնել, թե ինչպես է Հայաստանի վարչապետը «ծեծված շան» կարգավիճակով Սպիտակ տան միջանցքներում հանդիպում ԱՄՆ փոխնախագահի հետմ, այս հանդիպումը Թրամփի վարչակազմի համար բացարձակապես կարևոր չէր։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Փարիզի Panthéon-Assas համալսարանի պրոֆեսոր, միջազգային իրավունքի մասնագետ Րաֆֆի Կալֆայանը։ 

Ըստ պրոֆեսորի, ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն անգամ քարտեզի վրա չգիտի Հայաստանի տեղը, նա մեր երկիրը «նվիրելու է» կա'մ Թուրքիայի նախագահ Էրդողանին, կա'մ Ռուսաստանին։ Վերջինիս պնդմամբ, այժմ գենանհրաժեշտ է ստրատեգիական նոր բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, եթե չենք ուզում արժանանալ Գազայի հատվածի բնակչության ճակատագրին։  

«Թրամփը մի օր կարող է ասել, որ պետք է ստեղծել մեծ միջանցք Արևելքի և Արևմուտքի միջև, իսկ այնտեղ ապրող հայերը կարող են արտասահմանում էլ ապրել, ինչպես դա անում է Գազայի պարագայում», - նկատել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ