ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
«Որդիների Կանչ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․
«Հարգելի քաղաքացիներ, մտահոգ մարդիկ, մենք, այս պահից սկսած, Քննչական կոմիտեում ենք և մեր նստացույցով պահանջում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել մեր մայրերին, որոնք ի տարբերություն ոստիկանների մայրերի՝ ՀԵՐՈՍ ԾՆԱԾ ՄԱՅՐԵՐ ԵՆ։
Հենց հիմա, 24 ժամով նստացույց, իսկ հետագա անելիքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:
--00—ԱՊ